Մատչելի հղումներ

Հիրոշիմայի ողբերգությունից անցել է 66 տարի


Հիրոշիմայի ողբերգությունից անցել է 66 տարի
Հիրոշիմայի ողբերգությունից անցել է 66 տարի

Մարդկության պատմության ընթացքում առաջին միջուկային հարձակման թիրախը դարձած Հիրոշիմայի ողբերգության 66-րդ տարելիցի կապակցությամբ Ճապոնիայի վարչապետ Նայոտո Քանը հայտարարել է, որ իր երկիրը պետք է նվազեցնի կախվածությունը միջուկային էներգիայից:
1945-ին տեղի ունեցած ռմբակոծության տարելիցին նվիրված արարողության ընթացքում, Քանը նշել է նաև, որ Ճապոնիան շարունակելու է հետաքննությունը այս տարի Ֆուկուշիմայի ատոմակայանում տեղի ունեցած վթարի վերաբերյալ:


Հիրոշիմայի քաղաքապետ Կազումի Մացուին, իր հերթին կոչ է արել կառավարությանը վերանայել երկրի միջուկային քաղաքականությունը, քանի որ ըստ նրա, շարունակվող ճառագայթումը վախի մթնոլորտ է ձևավորել բնակչության շրջանում` նվազեցնելով վստահությունը միջուկային էներգիայի նկատմամբ:


Հիրոշիմայի 66-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը պատվիրակություններ են մասնակցել 70 երկրներից, այդ թվում` Միացյալ Նահանգներից:
Հիշեցնենք, որ 1945-ին ԱՄՆ-ի կողմից Հիրոշիմայում իրականացված ռմբակոծության հետևանքով 140.000 մարդ էր զոհվել: Երեք օր անց, Ճապոնիայի մեկ այլ` Նագասակի նավահանգստային քաղաքում միջուկային հարձակման զոհ էին դարձել 70.000 ճապոնացիներ:

XS
SM
MD
LG