Մատչելի հղումներ

Հիլարի Քլինթընը շնորհավորում է Հայաստանի Անկախության տոնը


Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընի ուղերձում մասնավորապես ասված է. «Նախագահ Օբամայի և Միացյալ Նահանգների ժողովրդի անունից շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին` սեպտեմբերի 21-ին նշվող Անկախության օրվա կապակցությամբ:

Ես անձամբ ճաշակեցի հայ ժողովրդի հյուրասիրությունը այս տարի ավելի վաղ Երևան կատարած իմ այցի ժամանակ: Ես պատիվ ունեցա հուլիսի չորսը` մեր ազգային Անկախության օրը անցկացնել Հայաստանում, և Անկախության օրվա կապակցությամբ ես հպարտ եմ հիշատակել Հայաստանի հարուստ մշակույթը և բազմաթիվ նվաճումները:

Տարիներ շարունակ ամերիկահայերը բազում ներդրում են ունեցել Միացյալ Նահանգներում` խորացնելով բարեկամությունն ու փոխադարձ համակրանքը մեր երկու երկրների միջև: Մենք հետամուտ ենք համագործակցության ընդլայնմանն ու մեր երկրների քաղաքացիների համար խոստումնալից ապագա ստեղծելուն»:

Ուղերձի վերջում Քլինթընը Հայաստանի ժողովրդին մաղթում է անվտանգ և երջանիկ Անկախության օր, երկար տարիների խաղաղություն ու բարեկեցություն:

XS
SM
MD
LG