Մատչելի հղումներ

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի մի ուղղաթիռ վթարի է ենթարկվել


Վթարի զոհ է գնացել 11 մարդ, որոնց թվում կային դաշինքի և Աֆղանստանի զինծառայողներ

ՆԱՏՕ-ն հայտնել է Աֆղանստանի հարավում դաշինքի ուղղաթիռներից մեկի վթարի ենթարկվելու մասին: Վթարին զոհ է գնացել 11 մարդ, որոնց թվում եղել են Դաշինքի և Աֆղանստանի զինծառայողներ:

Հյուսիսատլանտյան դաշինքի հաղորդագրության համաձայն, հինգշաբթի օրը տեղի ունեցած վթարի պատճառով զոհվել է ամերիկացի երեք, ինչպես նաև Դաշինքի միջազգային ուժերի չորս զինծառայող: Վթարին զոհ է գնացել նաև Աֆղանստանի զինված ուժերի երեք ծառայող և մեկ թարգմանիչ:

Վթարի պատճառները դեռևս հայտնի չեն, անցկացվում է հետաքննություն: Լրացուցիչ որևէ տեղեկություն ՆԱՏՕ-ն դեռևս չի տրամադրել:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտ ամսին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի մոտակայքում վթարի էր ենթարկվել ՆԱՏՕ-ի մի ուղղաթիռ, որն ընկել էր բնակելի տներից մեկի վրա: Վթարին զոհ էին գնացել Թուրքիայի զինված ուժերի 12 զինծառայող, ինչպես նաև չորս մարդ, որոնք գտնվել են ուղղաթռի անկման վայրում:

Աֆղանստանի Վարդակ նահանգում անցյալ տարի զինյալների կողմից խփված «Չինուկ» տեսակի ուղղաթռի կործանման պատճառով զոհվել էր Միացյալ Նահանգների զինված ուժերի 30 ծառայող:
XS
SM
MD
LG