Մատչելի հղումներ

Բազմաթիվ զոհեր Կահիրեում


Կահիրեի համալսարանի մոտակայքում գտնվող Նահդա հրապարակում ցուցարարների ճամբարն ազատվել է ցուցարարներից, իսկ զինծառայողները փակել են դեպի համալսարան տանող ճանապարհները

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում երկրի անվտանգության ուժերի կողմից տապալված իսլամիստ նախագահ Մոհամեդ Մորսիի կողմնակիցների անցկացվող բողոքի երկու նստացույցի վայրերը ցրելու գործողությունների ժամանակ բազմաթիվ զոհեր են եղել:

Ըստ հաղորդագրությունների, բախումների ընթացքում վնասվածքներ ստացածներին օգնություն ցուցաբերելու համար ստեղծված դաշտային հիվանդանոցի բժիշկների կողմից կառուցված ինքնաշեն դիահերձարան է բերվել առնվազն 43 դիակ:

Մորսիի կողմնակիցների համաձայն, զոհվածների թիվը շատ ավելի մեծ է:

Զոհվածների թիվը դեռևս չի հաստատվել անկախ մարմինների կողմից:

Եգիպտոսի պետական լրատվամիջոցների համաձայն, բախումների ժամանակ զոհվել է անվտանգության ուժերի առնվազն երկու ծառայող:

Կահիրեի համալսարանի մոտակայքում գտնվող Նահդա հրապարակում ցուցարարների ճամբարն ազատվել է ցուցարարներից, իսկ զինծառայողները փակել են դեպի համալսարան տանող ճանապարհները: Պետական լրատվամիջոցները հայտնել են ցուցարարների ցրելու ժամանակ 35 մարդ ձերբակալելու մասին՝ նրանց մոտ արցունքաբեր գազ պարունակող գլաններ հայտնաբերելու պատճառով:

Եգիպտոսի երկաթգծի վարչությունը հայտնել է մայրաքաղաք մտնող և մայրաքաղաքից դուրս տանող գնացքների աշխատանքը դադարեցնելու մասին՝ տապալված նախագահ Մորսիի կողմնակից ակտիվիստների վերախմբավորումը կասեցնելու նպատակով:
XS
SM
MD
LG