Հայտնի է, որ արյան ճնշման և խոլեստերինի ստուգումը կարող է տալ սրտի առողջության պատկերը, իսկ ավելի շատ տեղեկատվություն ստանալու համար կարող եք նաև անցնել լարվածության ստուգում և էլեկտրասրտագրություն՝ ԷԿԳ: Սրտի որոշ ստուգումներ պարբերաբար առաջարկվում են, սակայն որոշ ստուգումներ հաճախակի չեն առաջարկվում:
Ուեյն Դևիսը, որն ունի խոլեստերինի բարձր մակարդակ, ամեն օր մարզվում է:
«Անցանկալի խոլեստերինի մակարդակն ինձ մոտ 250 էր կազմում» - ասում է Դևիսը:
Խոլեստերինի մակարդակը սովորաբար պետք է լինի 100-ից ցածր: Ուեյնը ստատին է ընդունում երկար տարիներ, սակայն բժիշկ Վիջայ Նամբին նոր ստուգում է առաջարկել՝ կալցիումի մակարդակի ստուգում, որը կատարվում է սրտի պարզ համակարգչային հետազոտության միջոցով:
Կալցիումի մեծ պարունակությամբ փառը կարող է անոթներում ի հայտ գալ սրտի կաթվածից քսան տարի առաջ: Անհրաժեշտ է ստուգել նաև լիպիդի մակարդակի, որը չափում է վատ խոլեստերինի խտացումն արյան մեջ:
«Այս ստուգումը պարբերաբար չի առաջարկվում, քանի որ նշված չէ ազգային ուղեցույցում», - ասում է բժիշկ Նամբին:
«Բեյլոր» բժշկական քոլեջի սրտանոթային հիվանդությունների կանխարգելման կենտրոնի բժիշկ Քրիստի Բաենթայնի խոսքերով՝ այս ստուգումը չափում է որոշ տեսակի ժառանգական խոլեստերինը: Դրա բարձր մակարդակը 15 տոկոսով մեծացնում է սրտի կաթված ստանալու ռիսկը:
«Եթե ընտանիքում շատ են սրտի կաթվածի դեպքերը, կարծում եմ՝ արժե այդ մասին իմանալ», - ասում է բժիշկ Բաենթայնը:
Անհրաժեշտ է նկատի ունենալ նաև քնային զարկերակի միջին շերտի հաստության ստուգումը:
Պարանոցի շնչերակների 15 րոպե տևացող գերձայնային ստուգումը կարող է բացահայտել ոչ սովորական հաստացում, որը վաղ սրտային հիվանդության ազդանշան է:
«Իմացեք, որ սա մահվան ամենատարածված պատճառն է, որըև հիմնականում հնարվոր է կանխարգելել: Իհարկե, պետք է հնարավորինս շատ տեղեկություններ ձեռք բերել», - ասում է բժիշկ Բաենթայնը:
Ուեյնի կալցիումի մակարդակը 1200-ից բարձր է, իսկ նորմալ մակարդակը պետք է զրոյական լինի, ուստի ինքը քառապատկել է ստատինի չափաբաժինը և գիտի, որ իր առողջությունը պահպանվում է դրա շնորհիվ:
Գենետիկական ստուգումը ևս կարող է տեղեկատվություն տրամադրել սրտային հիվանդությունների կամ կաթվածի ռիսկի վերաբերյալ: Սակայն երկու բժիշկներն էլ ասում են, որ այդ ստուգումը դեռ պատրաստ չէ զանգվածային կիրառման: Միաժամանակ, նրանք համոզված են, որ գենետիկական ստուգումը կարևոր դեր կունենա ապագայում՝ սրտային հիվանդությունների ստուգման համար: