Վերջերս անցկացված ուսումնասիրության համաձայն, ԱՄՆ-ում ավելանում է լսողության խնդիրներ ունեցող պատանիների թիվը:
Ամերիկյան բժշկական ասոցիացիայի ամսագրում տպագրված ուսումնասիրության արդյուքների համաձայն, ԱՄՆ-ում ապրող հինգ պատանուց մեկը տառապում է լսողության տարբեր աստիճանի վնասվածքներից, ինչը 30 տոկոսով գերազանցում է 15 տարի առաջ անցկացված ուսումնասիրության արդյունքները:
Հետազոտության համաձայն, ԱՄՆ-ում ապրող քսան պատանուց մեկը տառապում է լսողության լուրջ վնասվածքներից, ինչը կազմում է 50 տոկոսանոց աճ` նախորդ ուսումնասիրության համեմատ:
Ուսումնասիրության մեջ չի նշվում լսողության կորստի դեպքերի աճի պատճառը, իսկ պատանիները չէին նշել բարձր ձայների ազդեցության դեպքերի հաճախականության ավելացումը: Սակայն ուսումնասիրությունն անցկացնողների համաձայն, պատանիները հաճախ թերագնահատում են բարձր ձայնի ադեցության ներքո գտնվելու դեպքերը:
Այլ ուսումնասիրությունների համաձայն, լսողության թուլացումը կապված է բջջային հեռախոսներով և ականջակալներով բարձրաձայն երաժշտություն լսելու հետ: