Մատչելի հղումներ

ՄԱԿ-ը կոչ է անում օգնություն ցուցաբերել Հայիթիին


ՄԱԿ-ը կոչ է անում օգնություն ցուցաբերել Հայիթիին
ՄԱԿ-ը կոչ է անում օգնություն ցուցաբերել Հայիթիին

Միավորված ազգերի կազմակերպությունը կոչ է անում Հայիթիին տրամադրել 164 միլիոն դոլարի օգնություն, որն անհրաժեշտ է խոլերայի համաճարակի դեմ պայքարելու համար:

Ժնևում ՄԱԿ-ի մարդասիրական գրասենյակի խոսնակն ասել է, որ նվիրատվությունները չստանալու դեպքում «գործադրվող բոլոր ջանքերը կարող են ապարդյուն անցնել համաճարակի պատճառով»:

Անցյալ ամիս առաջին անգամ հայտնաբերվելուց հետո համաճարակի զոհ է արդեն իսկ դարձել 724 մարդ: Խոլերայի համաճարակի պատճառով ավելի քան 11 հազար մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

ՄԱԿ-ի մարդասիրական գրասենյակի հաղորդագրությունների համաձայն, այժմ հայտնի չէ, թե իրականում երկրում խոլերայի քանի դեպք կա:

Առողջապահության ոլորտի աշխատողները մտավախություն ունեն, որ հիվանդության դեպքերի կտրուկ աճ կարող է գրանցվել երկրի մարդաշատ մայրաքաղաքում, որտեղ այս տարվա հունվար ամսին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո հազարավոր մարդիկ ապրում են խղճուկ վրաններում:

XS
SM
MD
LG