Մատչելի հղումներ

Հայիթիի ապագա նախագահը հանդիպումներ է անցկացնում Վաշինգտոնում


Հայիթիի ապագա նախագահը հանդիպումներ է անցկացնում Վաշինգտոնում
Հայիթիի ապագա նախագահը հանդիպումներ է անցկացնում Վաշինգտոնում

Հայիթիի նախագահի պաշտոնում ընտրված Միշել Մարթելին գտնում է, որ իր առջեւ ծառացած են հսկայական մարտահրավերներ, քանի որ երկիրը տառապում է անցյալ տարի այստեղ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից եւ որտեղ այս տարվա ընթացքում սպասվում են բնական այլ աղետներ եւս։

Նախագահի պարտականությունները ստանձնելուց մեկ ամիս առաջ Մարթելին Վաշինգտոնում չորեքշաբթի օրը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընի հետ։ Հանդիպման ընթացքում նա ասել է, որ մարդկային 2ՕՕ հազար կյանք խլած երկրաշարժից հետո վերակառուցողական աշխատանքները չափազանց դանդաղ են ընթանում։

Քլինթընն իր հերթին ավելացրել է, թե ԱՄՆ-ը տեղյակ է, որ երկրաշարժից 15 ամիս անց մաքրվել է փլատակների միայն 2Օ տոկոսը ու հարյուր հազարավոր մարդիկ դեռեւս ապրում են վրանային ճամբարներում։

Մարթլիի խոսքերով, մայրաքաղաքում սկսված խոլերայի համաճարակը, որին արդեն զոհ են գնացել հազարավոր մարդիկ, սպասվելիք անձրեւների եւ փոթորիկների արդյունքում կարող է տարածվել ամբողջ երկրով մեկ, եթե մինչ այդ չձեռնարկվեն համապատասխան քայլեր։

Քլինթընը հայտարարել է, թե ԱՄՆ-ը ցանկանում է ամեն ինչ անել Հայիթիի ժողովրդին օգնելու համար։


Նախկին փոփ երգիչ, ապագա նախագահը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարների հետ։

XS
SM
MD
LG