Մատչելի հղումներ

«Եվրոպան պետք է շարունակի հզոր և միասնական արձագանքել Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ճգնաժամի սրման». Հեյգ


Աթենքում Եվրոպական Միության արտգործնախարարների հանդիպման ընթացքում քննարկվելու է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցը

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգի համաձայն, Եվրոպան պետք է շարունակի հզոր և միասնական արձագանք տալ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ճգնաժամի սրման:

Այս հայտարարությամբ Հեգյը հանդես է եկել Աթենքում՝ Եվրոպական Միության արտգործնախարարների հանդիպումից առաջ: Սպասվում է, որ արտգործնախարարների հանդիպման ընթացքում քննարկվելու է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցը:

Արտգործնախարար Հեյգի համաձայն, Ռուսաստանը հետ է քաշել Ուկրաինայի սահմանների մոտ կուտակված և այս երկիր Ռուսաստանի կողմից ներխուժում կատարելու մասին մտահոգություններ առաջացնող զորամիավորումների ընդամենը չնչին մասը:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախօրեին ստորագրել է Ուկրաինայի ֆինանսական օժանդակության ցուցաբերում և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ միաժամանակ նախատեսող օրենքը:

Նախագահի Օբամայի կողմից ստորագրված նոր օրենքով Ուկրաինային տրամադրվում են մեկ միլիարդ դոլարի չափով վարկային երաշխիքներ: Օրենքով նախատեսված պատժամիջոցները տարածվում են Ռուսաստանի մի շարք քաղաքացիների՝ պետական գործիչների և խորհրդարանականների նկատմամբ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, առնչություն ունեն Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցմանը:

Ուկրաինայի շուրջ օրենքը նախագահի Օբամայի կողմից ստորագրելուց հետո ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասել է, որ Միացյալ Նահանգները «միասնական է առանց Ռուսաստանի ներգրավման և մասնակցության բարեկեցիկ և առավել անվտանգ ապագա կառուցելու Ուկրաինայի ձգտումներին լիարժեք աջակցության գործում»:
XS
SM
MD
LG