Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար. «Սիրիայում քիմիական զենք է կիրառվել»


Հեյգելն ասել է, թե ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները կարողացել են «վստահության տարբեր աստիճաններով» հաստատել Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին տեղեկությունները

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելի համաձայն, Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունները կարծիք են արտահայտել այն բանի մասին, որ Սիրիայի իշխանությունները երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքար մղող ապստամբների դեմ փոքրածավալ հարձակումներից մեկի ընթացքում «զարին» տեսակի թունավոր նյութ են կիրառել:

Արաբական Միացյալ Էմիրություններ հինգշաբթի օրը կատարված իր այցի ընթացքում պաշտպանության նախարար Հեյգելն ասել է, թե ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները կարողացել են «վստահության տարբեր աստիճաններով» հաստատել Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին տեղեկությունները:

Նախարար Հեյգելի համաձայն, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հինգշաբթի առավոտյան Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ նամակներ է հղել ԱՄՆ-ի Կոնգրեսի մի քանի անդամի:

Նախագահ Բարաք Օբաման Սիրիային վերաբերող իր ելույթներից մեկում ավելի վաղ նշել էր, թե այս երկրում քիմիական զենքի կիրառումը «շրջադարձային» կլինի արդեն երկու տարի շարունակվող հակամարտության վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից զբաղեցրած դիրքի առումով:
XS
SM
MD
LG