Մատչելի հղումներ

Հարձակում եկեղեցու վրա Նիգերիայում


Եկեղեցու գրոհի հետևանքով զոհվել է 15 մարդ

Նիգերիայի կենտրոնական մասում գտնվող եկեղեցիներից մեկում անցկացվող պատարագի ընթացքում զինյալների կողմից կատարված հարձակման և հրաձգության պատճառով զոհվել է առնվազն 15 մարդ:

Նիգերիայի պաշտոնյաների համաձայն, Կոգի նահանգի Օքենե քաղաքում գտնվող եկեղեցու գրոհն իրականացրած զինյալների թիվն անհայտ է:

Կոգի նահանգը գտնվում է Նիգերիայի միջին գոտում, որտեղ անցնում է սահմանը մահմեդական հյուսիս և քրիստոնեական հարավի միջև:

Հարձակման համար ոչ ոք դեռևս պատասխանատվություն չի ստանձնել: Տարածաշրջանում քրիստոնեական եկեղեցիների և բնակավայրերի ուղղությամբ վերջերս իրականացրած մի շարք հարձակումների համար սակայն պատասխանատվություն է ստանձնել «Բոքո Հարամ» մահմեդական զինյալների խմբավորումը:

«Բոքո Հարամ» զինյալների խմբավորումը պնդում է, որ պայքարում է Նիգերիայի հյուսիսում մահմեդական պետություն ստեղծելու համար, և չի ճանաչում ո՛չ երկրի կառավարությունը, ո՛չ էլ սահմանադրությունը:
XS
SM
MD
LG