Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Ֆորտ Հուդ ռազմակայանում հրաձգություն է տեղի ունեցել


Հրաձգությունից հետո ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը՝ Պենտագոնը, կարգադրել է անվտանգության ավելի խիստ միջոցներ ձեռնարկել Միացյալ Նահանգների բոլոր ռազմակայաններում

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի կենտրոնական մասում գտնվող Ֆորտ Հուդ ռազմակայանում զինյալի կողմից բացված կրակի պատճառով զոհվել է առնվազն երեք մարդ, որից հետո զինյալն ինքնասպանություն է գործել:

Հրաձգության պատճառով վնասվածքներ է ստացել առնվազն 14 մարդ:

Ֆորտ Հուդ ռազմակայանի պաշտոնյաները հաստատել էին ռազմակայանում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկությունները, որոնց մասին հաղորդագրությունները սկսել էին հրապարակվել սոցիալական կայքերում:

Հրաձգությունից հետո ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը՝ Պենտագոնը, կարգադրել է անվտանգության ավելի խիստ միջոցներ ձեռնարկել Միացյալ Նահանգների բոլոր ռազմակայաններում:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Չիկագո քաղաք կատարվելիք իր այցի ընթացքում ցավակցություն է հայտնել Ֆորտ Հուդում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվածների ընտանիքներին:

«Մենք խորը վիշտ ենք ապրում, քանի որ դա նորից է կրկնվել», - ասել է նախագահ Օբաման՝ «ազատության պաշտպանության համար մեծ զոհերի գնացած» անվանելով Ֆորտ Հուդում զոհվածներին, վնասվածքներ ստացածներին ու նրանց ընտանիքները:

Ֆորտ Հուդում հրազենից իրականացված զանգվածային սպանություններ էին իրականացվել դեռևս 2009 թվականին, երբ ԱՄՆ-ի զինված ուժերի հոգեբույժի կողմից բացված կրակից զոհվել էր 13, վնասվածքներ ստացել՝ 30 մարդ:
XS
SM
MD
LG