Մատչելի հղումներ

Թուրքիան շեշտել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հանձնառությունը


Թուրքիան շեշտել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հանձնառությունը
Թուրքիան շեշտել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հանձնառությունը

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հինգշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի իր երկիրը վճռական է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացը շարունակելու հարցում:

Շվեյցարիա կատարվող երկօրյա այցի ընթացքում Գյուլն ասել է. «Ակնհայտ է, որ դեռևս կան չլուծված խնդիրներ: Սակայն մենք վճռական ենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը միտված արձանագրություններին մեր հանձնառության հարցում: Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել Կովկասում կայուն և համապարփակ խաղաղությանը հասնելու ուղղությամբ», ասել է Թուրքիայի նախագահը:

«Ֆրանս24» գործակալության համաձայն, Աբդուլա Գյուլը հույս է հայտնել նաև, որ Հայաստանի նախագահը «նույն վճռականությամբ է շարունակելու այս գործընթացը` մինչև դրա հաջող ավարտը»:

XS
SM
MD
LG