Մատչելի հղումներ

Աֆղանստանում ոչնչացվել է ալ-Քաիդայի կարեւոր դեմքերից մեկը


Աֆղանստանում ոչնչացվել է ալ-Քաիդայի կարեւոր դեմքերից մեկը
Աֆղանստանում ոչնչացվել է ալ-Քաիդայի կարեւոր դեմքերից մեկը

ՆԱՏՕ-ի եւ աֆղանական զորքերը ոչնչացրել են Գուանտանամոյի բանտի նախկին մի կալանավորի, որն ազատ արձակվելուց հետո Աֆղանստան վերադառնալով, դարձել էր ալ-Քաիդայի գլխավոր դեմքերից մեկը։

Հինգ տարի Գուանտանամոյում պահված Սաբար Լալ Մելման ազատ էր արձակվել 2ՕՕ7 թվականին ու Աֆղանստանում կազմակերպել հարձակումներ։ Նա նաեւ ֆինանսավորել է ապստամբ ուժերի գործողություններն այս երկրում։

Ինչպես ՆԱՏՕ-ի կողմից հրապարակված հայտարարության մեջ է ասված, Մելման ամուր կապեր է ունեցել Աֆղանստանում ու Պակիստանում գործող ալ-Քաիդայի ավագ անդամների հետ։

Զորքերը Մելմային սպանել են՝ Ջալալաբադում գտնվող նրա տունը նախապես շրջապատելով։ Երբ վերջինս AK-47 մակնիշի ինքնաձիգ հրացանով դուրս է շտապել շենքից, ուղիղ կրակ է արձակվել գլխին։ Մյուսները ձերբակալված են։

Մելման Գուանտանամոյի բանտում պահված միակ նախկին կալանավորը չէր, որն ազատ արձակվելուց հետո միացել էր ապստամբ ուժերին։ Պենտագոնը 2ՕՕ9 թվականին էր ներկայացրել մի զեկույց, ըստ որի նախկին 61 կալանավոր, այսինքն բոլոր կալանավորների մոտ 11 տոկոսը, Գուանտանամոյից ազատ արձակվելուց հետո, միացել են կռվելու ընդդեմ ՆԱՏՕ-ի եւ աֆղանական կառավարական ուժերի։

XS
SM
MD
LG