Մատչելի հղումներ

Հունաստանը պատրաստվում է ընդունել Եվրոպական Միության պահանջները



Հունաստանի խորհրդարանը պատրաստվում է քվեարկել օրենքի այն նախագիծը, որը, ըստ Եվրոպական Միության պահանջների, պիտի նախատեսի ֆինանսական նոր կրճատումներ։

Երկրի նախարարների խորհուրդը նախագիծը հաստատել էր ուրբաթ օրը, եւ եթե այն ընդունվի նաեւ խորհրդարանում, վարչապետ Լուկաս Պապադեմոսին կտա իրականացնել նոր կրճատումներ՝ 172 միլիարդ դոլարի հատկացումներ ստանալու նպատակով։

Այս ընթացքում արհմիությունները շարունակում են բողոքի ցույցերը խորհրդարանի շենքի մոտ։ Շաբաթ օրը երեկոյան հանրահավաքի մասնակիցների թիվը կազմել է 4ՕՕՕ մարդ։ Մայրաքաղաքի փողոցները նույն օրը հսկել է ավելի քան 6 հազար ոստիկան։
Հեռուստատեսությամբ ժողովրդին հղված իր ուղերձում վարչապետը պաշտպանել է աշխատատեղերը եւ նվազագույն աշխատավարձի չափը կրճատելու մասին որոշումները, որոնք ապահովելու են Եվրոպական Միության վարկային նոր հատկացումները։

XS
SM
MD
LG