Հունաստանում հինգշաբթի օրն իրենց աշխատանքը դադարեցրել են ավտոբուսներն ու գնացքները՝ միանալով արհիմությունների կողմից հայտարարված 24-ժամյա համընդհանուր գործադուլին, որն անցկացվում է որպես բողոք պետական «ERT» հեռուստաընկերության աշխատանքի դադարեցման մասին որոշման դեմ:
Հունաստանի լրագրողները հորդորել են անցկացնել գործադուլն այնքան ժամանակ, մինչև չվերաբացվի նախօրեին փակված «ERT» հեռուստաընկերությունը, որը փակելու մասին Հունաստանի իշխանությունները հայտարարել էին այս շաբաթվա սկզբին:
Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասին «ERT»-ի փակման հարցում չեն սատարում կառավարական դաշինքի իր գործընկերները՝ սոցիալիստական «PASOK» և Ժողովրդավարական ձախակողմյա կուսակցությունները:
«ERT» պետական հեռուստաընկերությունը փակելու հետևանքով աշխատանքից զրկվել է մոտ 2,5 հազար լրագրող:
Հունաստանի կառավարությունը հայտնել է, թե հեռուստաընկերության փակումը ժամանակավոր միջոց է, սակայն վերաբացման հստակ որևէ ամսաթիվ չի ներկայացրել:
Հունաստանը ջանքեր է գործադրում երկրի ֆինանսական ոլորտի կացությունը բարելավելու և միջազգային հանրության կողմից տրամադրվող ֆինանսական օգնության պայմանները կատարելու ուղղությամբ: