Մատչելի հղումներ

Հունաստանի ոստիկանությունը առգրավել է բոլոր ռումբերը


Հունաստանի ոստիկանությունը առգրավել է բոլոր ռումբերը
Հունաստանի ոստիկանությունը առգրավել է բոլոր ռումբերը

Հունաստանի ոստիկանությունը երեքշաբթի օրը հայտնել է, որ Արևմուտքի երկրների դեսպանություններ է ուղարկվել հինգ ռումբ: Ընդհանուր առմամբ, երկու օրվա ընթացքում հայտնաբերվել է ինը ռումբ:

Որպես փոստային փաթեթ ուղարկված երկու ռումբ գործել է Շվեյցարիայի և Ռուսաստանի դեսպանատների տարածքից դուրս: Պայթյունների հետևանքով տուժածներ չկան:

Բուլղարիայի, Գերմանիայի և Չիլիի դեսպանություններ ուղարկված երեք ռումբերը ոչնչացվել են ոստիկանության կողմից:

Ենթադրվում է, որ հարձակումներն իրականացրել են Հունաստանի անարխիստները:

Հունաստանի ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալները որևէ կերպ առնչություն չունեն Եմենի ալ-Քաիդային վերագրվող ռմբակոծության դավադրության հետ:

XS
SM
MD
LG