Մատչելի հղումներ

Հաստատվել է Հունաստանին ֆինանսական եւս մեկ օգնություն


Հաստատվել է Հունաստանին ֆինանսական եւս մեկ օգնություն
Հաստատվել է Հունաստանին ֆինանսական եւս մեկ օգնություն

Եվրագոտու ֆինանսների նախարարները հավանության են արժանացրել Հունաստանին մինչև այս տարվա հուլիսի 15-ը 17 միլիարդ դոլարի չափով ֆինանսական օգնության ևս մեկ մասնաբաժին տրամադրելու մասին որոշումը։ Այս մասնաբաժինը կազմում է մեծ պարտքեր ունեցող այս երկրին Եվրամիության և ԱՄՀ-ի կողմից անցյալ տարի 156 միլիարդ դոլար ծավալով հաստատված ֆինանսական օգնության մի մասը։

Նախարարները շաբաթ ուշ երեկոյան անցկացված հեռուստակոնֆերանսից հետո հանդես են եկել հայտարարությամբ, հայտարարելով, թե չեն պատրաստվում գալիք մի քանի ամսվա ընթացքում ֆինանսական օգնության այս չափաբաժնից բացի նոր չափաբաժին հատկացնել ասելով, 17 միլիարդը բավական է Հունաստանին՝ այս ժամանակահատվածում ծախսերը հոգալու համար։

Եվրամիության պետությունները հաստատեցին 17 միլիարդ չափով ֆինանսական օգնությունը, երբ Հունաստանի խորհրդարանն այս շաբաթվա սկզբին հավանության արժանացրեց խնայողության միջոցների մասին ծրագիրը։

XS
SM
MD
LG