Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիայի և Շոտլանդիայի ղեկավարների միջև համաձայնագիր կստորագրվի


Համաձայնագիրը վերաբերում է Շոտլանդիայի անկախության շուրջ հանրաքվե անցկացնելուն

Մեծ Բրիտանիայի վարչապետը երկուշաբթի օրը կայցելի Շոտլանդիա՝ ստորագրելու Շոտլանդիայի անկախության շուրջ հանրաքվեի անցկացումը մանրամասնող մի համաձայնագիր:

Միացյալ Թագավորությունից Շոտլանդիայի անջատման դեմ հանես եկող Դեյվիդ Քեմերոնն այս պատակով ժամանել է Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգ՝ Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդի հետ համաձայնագիրը ստորագրելու նպատակով: Սպասվում է, որ հանրաքվեն կանցկացվի 2014 թվականի վերջին:

Այս ամսվա սկզբին անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքների համաձայն, Շոտլանդիայի բնակչության ընդամենը 28 տոկոսն է սատարում Մեծ Բրիտանիայից անկախություն ձեռք բերելու գաղափարը:

Անգլիան ու Շոտլանդիան միավորվել են 1707 թվականին՝ մի շարք օրենքներ ընդունելուց հետո: Մեծ Բրիտանիայի կազմում այժմ մտնում են Անգլիան, Շոտլանդիան, Ուելսն ու Հյուսիսային Իռլանդիան:

Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը Էդինբուրգ կատարած այցի ժամանակ միանգամայն դեմ էր արտահայտվել Միացյալ Թագավորությունից Շոտլանդիայի անջատման գաղափարին:

Վարչապետ Քեմերոնը Շոտլանդիայի խորհրդարանում հանդես գալու ժամանակ ասել էր, որ ինքն ամեն ինչ կանի` Միացյալ Թագավորության ամբողջականությունը պահպանելու համար:

«Իմ փաստարկը պարզ է: Իհարկե, Շոտլանդիան կարող է ինքնուրույն կառավարել երկիրը: Դա կարող է անել նաև Անգլիան: Բայց կարծում եմ` համատեղ մեզ դա շատ ավելի լավ է հաջողվում», - ասել էր Քեմերոնը:
XS
SM
MD
LG