Մատչելի հղումներ

Գորբաչով. «Աֆղանստանում հաղթանակի հասնելն անհնար է»


Գորբաչով. «Աֆղանստանում հաղթանակի հասնելն անհնար է»
Գորբաչով. «Աֆղանստանում հաղթանակի հասնելն անհնար է»

Խորհրդային Միության նախկին նախագահ Միխաիլ Գորբաչովը, որի պաշտոնավարության ընթացքում անհաջողությամբ էին ավարտվել Աֆղանստանում խորհրդային զորքերի ռազմական գործողությունները, ասել է, թե ՆԱՏՕ-ն այդ երկրում չի կարող հաղթանակի հասնել:

Գորբաչովը դուրս էր բերել խորհրդային զորքերը Աֆղանստանից 1989 թվականին` տասը տարի տևած պատերազմը փակուղում հայտնվելուց հետո:

Չորեքշաբթի օրը «Բի Բի Սի»-ին տված հարցազրույցում նա ասել է, որ սահմանելով 2011 թվականը որպես Աֆղանստանից զորքերի դուրսբերումը սկսելու ժամկետ, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ճիշտ քայլ է կատարել` չնայած այդ քայլի բոլոր դժվարություններին:

Գորբաչովն ասել է, թե այդ պատերազմը հակառակ դեպքում կարող է դառնալ «երկրորդ Վիետնամ»:

Այս տարվա ընթացքում Աֆղանստանում սպանվել է միջազգային ուժերի ավելի քան 600 զինծառայող` դարձնելով 2010 թվականը ԱՄՆ-ի և դաշնակից երկրների զինված ուժերի ամենամեծ զոհերի թիվը գրանցած տարին:

XS
SM
MD
LG