Մատչելի հղումներ

Google. «Իրանից կատարվող ցանցահենության փորձերն ավելացել են»


«Հայտնաբերվել և կանխվել են բազմաթիվ «ֆիշինգային» արշավներ, որոնք երեք շաբաթ տևած ժամանակահատվածում նպատակ էին հետապնդում ձեռք բերելու մուտք դեպի իրանցի տասնյակ հազարավոր օգտատերերի առցանց հաշիվներ»

Ամերիկյան «Google» ընկերությունը հայտնել է Իրանի տարածքում սկիզբ առնող՝ էլեկտրոնային փոստի օգտագործմամբ կատարվող ցանցահենության փորձերի թվի ավելացման մասին, որոնք իրականացվել են Իրանում ուրբաթ օրը կայանալիք նախագահական ընտրություններին նախորդող ժամանակահատվածում:

Ընկերության կողմից տարածված հաղորդագրության համաձայն, այս հայտնաբերել և կանխել է բազմաթիվ «ֆիշինգային» արշավներ, որոնք երեք շաբաթ տևած ժամանակահատվածում նպատակ էին հետապնդում ձեռք բերելու մուտք դեպի իրանցի տասնյակ հազարավոր օգտատերերի առցանց հաշիվներ:

«Google»-ի կողմից տարածված հաղորդագրության մեջ ասված է, որ ցանցահենություն իրականացնելու նպատակով ուղարկված էլեկտրոնային հաղորդագրությունները պարունակվում էին հղում, որին սեղմելով բացվում էր «Google»-ի հաշիվների սպասարկման կեղծ էջ: Կեղծ այս էջի միջոցով չարագործները փորձում էին առևանգել օգտագերերի անուններն ու գաղտնաբառերը:

Անվտանգության ապահովման գծով «Google»-ի փոխնախագահ Էրիք Գրոսեի համաձայն, «ֆիշինգային» արշավների անցկացման համար ընտրված ժամանակն ու թիրախները վկայում են այն մասին, որ ցանցահենային հարձակումները քաղաքական դրդապատճառներ ունեն: Գրոսեն սակայն որևէ այլ մանրամասն չի ներկայացրել:
XS
SM
MD
LG