Մատչելի հղումներ

«Google» ընկերությունը «համացանցային ակնոց» է ներկայացրել


«Google» ընկերությունն այս շաբաթ Նյու Յորքում ներկայացրել է «Ակնոց նախագիծը»՝ համացանցին միացած ֆուտուրիստական տեսք ունեցող ակնոց, որը թույլ է տալիս պատկերացում կազմել, թե ինչպիսին կարող է լինել մոտակա ապագան:

Ակնոցի միջոցով հնարավոր է համացանցով զրույց վարել, դիտել քարտեզներ և տեղեկանալ երթուղիների, ինչպես նաև մետրոյի մոտակա կայարանի աշխատանքի մասին:

Սարքը թույլ է տալիս լուսանկարներ անել և տեղեկացնում է մոտակայքում գտնվող ընկերների, ինչպես նաև, սուրճի կարիքը զգալու դեպքում՝ մոտակա սրճարանի գտնվելու վայրի մասին:

«Google»-ի համաձայն, «համացանցային ակնոց»-ը դեռևս փորձարկման շրջանում է և վաճառքի չի հանվել: Ընկերությունը հայտնել է, թե ցանկանում է հասարակությունից ստանալ «համացանցային ակնոց»-ի հնարավոր այլ կիրառման մասին հնարավորինս մեծ թվով նոր գաղափարներ:

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող «Google»-ը հայտնել է նաև, որ «Ակնոց նախագիծը» մշակելու ընթացքում նկատի կունենա նաև անձնական տվյալների գաղտնիության վերաբերյալ մտահոգությունները և օպտիկական ակնոց կրողների համար մշակվող սարքի հնարավոր կիրառումը:

XS
SM
MD
LG