Ամերիկյան «Goldman Sachs» բանկի կողմից ֆինանսական ճգնաժամի պատճառ դարձած գործողությունների հետաքննությունն իրականացնող քննիչները տեղեկություններ տրամադրելու պահանջ են ներկայացրել:
Նյու Յորքի մեղադրողները տեղեկություններ տրամադրելու հարցում են ուղարկել «Goldman Sachs» բանկին, որը հայտնել է «իշխանությունների հետ լիարժեք համագործակցելու» պատրաստակամության մասին:
Քննիչներն այս քայլին դիմել են ԱՄՆ-ի Սենատի կողմից իրականացված հետաքննությունից հետո, որի համաձայն «Goldman Sachs»-ը գրավով ապահովված փոխառությունների հիման վրա թողարկված արժեթղթերի վերաբերյալ մոլորեցնող տեղեկություններ է ներկայացրել ինչպես իր հաճախորդներին, այնպես էլ` Սենատին:
Ֆինանսական ճգնաժամի առաջացման պատճառներից էր գրավով ապահովված փոխառությունների հիման վրա թողարկված արժեթղթերի արժեքի կտրուկ անկումը:
«Goldman Sachs»-ը ակտիվների ծավալով ամերիկյան հինգերորդ խոշորագույն բանկն է: