Մատչելի հղումներ

2011 թվականի ոսկու տենդը չի դադարում


2011 թվականի ոսկու տենդը չի դադարում
2011 թվականի ոսկու տենդը չի դադարում

Մեկ ունցիայի դիմաց ոսկու գինը հասել է 1800 դոլարի, միևնույն ժամանակ ոսկու շուկան այսքան զբաղված չէր եղել տարիներ շարունակ:

Կարծես սկսվել է ոսկու տենդ ։ Առևտրականները ոսկի են ցանկանում գնել, մարդիկ՝ ցանկանում են վաճառել: Նյու Յորքի ոկսերչության թաղամասում աշխույժ առեւտուր է գնում.

Ջին Ֆըրմընը աշխատում է Էմփայըր Գոլդ Բայերսում՝ հավատարմագրված ֆիրմա, որը նաև վերամշակման գործարան ունի:

«Ոսկու գինը բարձրանում է: Ամբողջ աշխարհում տնտեսությունները թուլանում են: Իսկ վերջին երեք օրերին իրենց ոսկեղենը վաճառել ցանկացողների 25-40 տոկոս աճել է եղել»:

Գնահատման գործընթացն արագ է՝ դարերի պատմություն ունեցող:

«Ոսկու կտորը շփում ենք քարի վրա, փոքր մնացորդ է գոյանում: Եթե այն պահպանում է գույնը, նշանակում է 14 կարատ ոսկի է, եթե մգանում է՝ 10 կարատ»:

Բրուքլինից Մենդին երեսուն րոպեի ընթքացքում հինգ ոսկի վաճառողներից մեկն է: Նա բազմաթիվ պատճառներ ունի իր ոկսեղենը վաճառելու համար:

«Տնտեսությունը, գործազրկությունը, վարձերը»:

Մենդին անցած տարի կորցրել է իր ամուսնուն և աշխատանքը: Նրա խոսքերով՝ 3500 դոլարը կհեշտացնի կյանքը:

«Զգայական արժեքը մեկ բան է, սակայն դա իրականում օգնում է ինձ ապրել»:

«Այսօր իսկապես լուրջ գումար կվաստակեմ»:

Ֆինանսիստ Ջին Սիլվըրմենը կանխիկի դիմաց վաճառում է նախկին ընկերուհուց ստացած նվերը:

«Լրացուցիչ կանխիկ գումարի կարիք ունեմ, մի փոքր ոսկի եմ վաճառում: Ոսկին հրաշալի ներդրում է: Իմ կենսաթոշակային հաշվի վրա էլ որոշ քանակությամբ ոսկի ունեմ: Չեմ կարծում այն կկորցնի արժեքը, սա կայուն ներդրում է, կարծես՝ բանկային հաշիվ լինի»:

Իսկապես, նման անկայուն շուկայի պայմաններում, ոմանց երազանքն իրոք ոսկու մեջ է:

XS
SM
MD
LG