Մատչելի հղումներ

Ոսկու գինը նոր ռեկորդ է սահմանել


Ոսկու գինը նոր ռեկորդ է սահմանել
Ոսկու գինը նոր ռեկորդ է սահմանել

Ոսկու գինը երեքշաբթի օրը բարձրացել է 2,2 տոկոսով՝ Միացյալ Նահանգների տնտեսության վիճակի հիասթափեցնող հաշվետվությունների և Եվրոպայում շարունակվող պարտքային ճգնաժամով առաջացրած մտահոգությունների պատճառով:

Նյու Յորքում իրականացվող վաճառքների ընթացքում ոսկու գինը օգոստոսի 2-ին բարձրացել է 35 դոլարով՝ օրվա ավարտին հասնելով 1 654,80 դոլարի մեկ ունցիայի (28,349 գրամ) դիմաց:

Ոսկու գներն այս տարի բարձրացել և հասել են ռեկորդային ցուցանիշների արդեն իններորդ անգամ՝ 2011 թվականի ընթացքում արդեն բարձրանալով 15 տոկոսով:

Ներդրողները տնտեսական անկայուն ժամանակներում հաճախ որպես իրենց գումարների ներդրման ապահով եղանակ գերադասում են ոսկու գնումը:

«Բլումբերգ» ֆինանսական նորությունների ծառայության հաղորդագրության համաձայն, Թաիլանդը, Հարավային Կորեան և Ղազախստանն անցյալ ամսվա ընթացքում ավելացրել են ոսկու իրենց պաշարները:

XS
SM
MD
LG