Մատչելի հղումներ

Հավանության է արժանացել ծխախոտի անօրինական վաճառքի դեմ ուղղված միջազգային պայմանագիրը


Աշխարհում տասը ծխախոտից մեկը գնվում է անօրինական ճանապարհով

Աշխարհի ավելի քան 170 պետություն համաձայնության են եկել ծխախոտի անօրինական վաճառքի դեմ ուղղված միջազգային պայմանագիրը հավանության արժանացնելու մասին:

Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում երկուշաբթի օրը հանդիպումներ անցկացնող կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները միաձայն հավանության են արժանացրել պայմանագիրը:

Պայմանագրով նախատեսվում է ստեղծել գլոբալ մի նոր համակարգ, որի պահանջների համաձայն ծխախոտի յուրաքանչյուր տուփի վրա պետք է զետեղվի հետագծման համար նախատեսված ծածկագիր, որն առավել դյուրին կդարձնի ծխախոտի արտադրողների և տարածողների նույնականացումը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարետ Չանը, երկուշաբթի օրը ելույթով հանդես գալով Ծխախոտի վերահսկման շրջանակային կոնվենցիայի նստաշրջանի բացմանը, ասել է, որ միջազգային նոր պայմանագիրը աշխարհի պետություններին ծխախոտի անօրինական վաճառքի դեմ պայքարելու գործում հնարավորություն կտա օգտագործել որոշակի կանոնների վրա հիմնված իրավական դաշտը կարգավորող արդյունավետ գործիք:

ԱՀԿ-ի գնահատականների համաձայն, աշխարհում տասը ծխախոտից մեկը գնվում է անօրինական ճանապարհով, ինչի պատճառով կառավարությունները տարեկան մոտ 40 միլիարդ դոլարի վնաս են կրում՝ չհավաքված հարկերի պատճառով:
XS
SM
MD
LG