Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա զարմանք է առաջացրել բազմաթիվ փորձագետների շրջանում, սակայն որոշ վերլուծաբաններ պնդում են, որ այն կանխատեսելի էր՝ հիմք ընդունելով անցյալ տարվա աշնանը Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում տեղի ունեցած զարգացումները, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Եվրոպական Միության հետ ասոցացման համաձայնագրի շուրջ ավելի քան երկու տարի տևած բանակցություններից հետո,2013 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում անցկացված հանդիպման ընթացքում հայտնել էր Ռուսաստանի առաջնորդությամբ ստեղծված Մաքսային միությանը միանալու մասին:
«Ռուսաստանի քաղաքականությունը զգալի փոփոխություն է ապրել, և այն այժմ չի ճանաչում որևէ սահմանափակումներ կամ զսպման միջոցներ: Առավել կարևոր է այն, որ Ռուսաստանն այժմ հաստատակամորեն հետ և դուրս է մղում Եվրամիության ներգրավվածությունն այսպես կոչված «մերձավոր արտասահմանից», - հարցազրույցում նշել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
Ռիչադր Կիրակոսյանն ասել է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո 20-ից ավելի տարի անց Ռուսաստանը պետք է ընդուներ նրա նախկին կամակատար երկրների շրջադարձը դեպի Արևմուտք՝ հավելելով, որ Ռուսաստանի կողմից ներկայում իրականացվող քաղաքականությունը հակասում է իր իսկ շահերին:
«Սա կոպիտ ուժի կարճատես և կարճաժամկետ հետապնդում է: Նրանք իրականում խորհրդային նախկին տարածքում վերստեղծում են «Երկաթե վարագույրը», - նշել է Կիրակոսյանը:
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը համոզվածություն է հայտնել, որ խորհրդային նախկին պետությունները դիմակայելու են Ռուսատանի կողմից ձեռնարկվելիք նման քայլերի, իսկ Արևմուտքը տնտեսական զգալի կորուստներ կառաջացնի Ռուսաստանի համար, եթե վերջինս շարունակի Ուկրաինայի կամ իր այլ հարևանների նկատմամբ իր կամքն ուժի գործադրմամբ պարտադրելուն ուղղված գործողությունները: