Մատչելի հղումներ

Գերմանիայում ձերբակալել են ահաբեկիչներ հավաքագրելու կասկածներով մի սիրիացու


Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է Սիրիայի մի քաղաքացու՝ նրան մեղադրելով ալ-Քաիդայի ահաբեկչակակ կազմակերպության համար ինտերների միջոցով նոր զինյալներ հավաքագրելու փորձերի մեջ։

Դատախազությունից ստացված հաղորդագրության համաձայն, Հասան անունով սիրիացուն ձերբակալել են Գերմանիայի հարավարեւմտյան հատվածում գտնվող Մոնթաբաուր քաղաքում։

Ըստ ներկայացված մեղադրանքների, 2007 թվականից ի վեր նա ինտերնետային կայքէջ է վերհանել քարոզչական բնույթի մոտավորապես 100 հոդված, որով փորձել է բարձրացնել ալ-Քաիդայի եւ մահմեդական արմատական այլ խմբավորումների հեղինակությունը։

Նրան կասկածում են նաեւ 2009 թվականից սկսյալ ձայնագրությունների, տեսագրությունների եւ հոդվածների միջոցով նոր զինյալների հավաքագրելու նպատակ ունեցող, գերմաներել լեզվով գործող ինտերնետային մի ցանց ղեկավարելու մեջ։

XS
SM
MD
LG