Գերմանիայում լույս տեսնող «Bild am Sonntag» պարբերականն այսօր հրապարակել է երկրի ներքին գործերի նախարար Հանս-Պետեր Ֆրիդրիխի խոսքը, որի համաձայն Միացյալ Նահանգներին կողմից կանցլեր Անգելա Մերքելի բջջային հեռախոսազանգերի գաղտնալսման մեղադրանքները «սասանել են Բեռլինի վստահությունը դաշնակից Վաշինգտոնի նկատմամբ»:
Գերմանիայի ներքին գործերի նախարարը պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ «եթե ամերիկացիները Գերմանիայում են իրականացրել բջջային հեռախոսազանգերի գաղտնալսումը, ապա խախտել են Գերմանիայի օրենքը, ինչը Գերմանիայի ինքնիշխանության անընդունելի ոտնահարում է հանդիսանում»:
Գերմանիայում ԱՄՆ-ի կողմից իրականացված գաղտնալսումների վերաբերյալ իր հոդվածում «Bild am Sonntag»-ը մեջ է բերում իր անունը բացահայտելուց հրաժարված ԱՄՆ-ի ԱԱԳ-ի պաշտոնյաներից մեկի խոսքը, որի համաձայն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային ԱԱԳ-ը դեռևս 2010 թվականին էր ներկայացրել զեկույց կանցլեր Մերքելի հեռախուսազանգերի գաղտնալսումն իրականացնելու վերաբերյալ:
Ըստ «Bild am Sonntag»-ի աղբյուրի, նախագահ Օբաման թույլ էր տվել շարունակել ԱԱԳ-ի այս գործողությունները:
ԱՄՆ-ի Սպիտակ տունը պնդում է, թե կանցլեր Մերքելի հեռախոսազանգերի գաղտնալսում չի իրականացվում, սակայն միաժամանակ որևէ մեկնաբանություն չի ներկայացրել այն մասին, թե արդյոք անցյալում նման գործողություններ ձեռնարկվել էին ԱՄՆ-ի ԱԱԳ-ի կողմից: