Գերմանիայում միջուկային թափոնները, չնայած ընթացող բողոքներին, պահեստավորման վայր են տեղափոխվում բեռնատար մեքենաներով:
Երկրի ոստիկանության համաձայն, բողոքի ցույցերի 1 600 մասնակից պատրաստ է խոչընդոտներ ստեղծել բեռնատարների երթուղու ընթացքում:
Բողոքի ցույցին մասնակցողները պնդում են, թե Գորլեբեն քաղաքում գտնվող ժամանակավոր պահեստավորման վայրն ապահով չէ:
Միջուկային թափոնները գնացքով երկուշաբթի օրը բերվել են Ֆրանսիայից ` իշխանությունների կողմից բողոքի ցույցերի հազարավոր մասնակիցներին երկաթգծերից հեռացնելուց հետո:
Ոստիկանության համաձայն, երկաթգծերից հեռացվել է մոտ 3 000 մարդ: