Մատչելի հղումներ

Գերմանիայում բողոքի ցույցեր են անցկացվում միջուկային թափոնների պահեստավորման դեմ


Գերմանիայում բողոքի ցույցեր են անցկացվում միջուկային թափոնների պահեստավորման դեմ
Գերմանիայում բողոքի ցույցեր են անցկացվում միջուկային թափոնների պահեստավորման դեմ

Տասնյակ հազարավոր մարդիկ շաբաթ օրը դուրս էին ելել փողոցներ միջուկային թափոնները պահեստավորելու նպատակով Ֆրանսիայից հյուսիսային Գերմանիա տեղափոխելու դեմ բողոքի ցույց անցկացնելու համար։

Ցույցերն անց են կացվել Ֆրանսիայի հետ սահմանին գտնվող Բերգ քաղաքում։ Բռնությունների մասին հաղորդագրություններ չկան։

Գերմանիայի ոստիկանները նախապատրաստվում են բողոքի զանգվածային ցույցերի, որոնց անցկացումը նախատեսվում է Դանենբերգ քաղաքում։ Դանենբերգից միջուկային թափոնները բեռնատար մեքենաներով տեղափոխվելու են պահեստավորման Գորլեբեն քաղաքում։

Միջուկային թափոնները Գերմանիայի ատոմակայաններից են, որոնք մշակվել են «Areva» միջուկային տեխնոլոգիաների ոլորտում գործող խմբի Ֆրանսիայում գտնվող գործարաններից մեկում։

XS
SM
MD
LG