Մատչելի հղումներ

Գերմանիան և Բրազիլիան էլեկտրոնային լրտեսությունն արգելող ՄԱԿ-ի բանաձևի նախագիծ կներկայացնեն


Գերմանիայիհետախուզական գործակալությունների ղեկավարները շուտով կայցելեն Միացյալ Նահանգներ՝ ԱՄՆ-ի Սպիտակ տան և Ազգային անվտանգության գործակալության պաշտոնյաների հետ հանդիպումներ անցկացնելու նպատակով

Գերմանիայի և Բրազիլիայի իշխանությունները մեկնարկել են էլեկտրոնային հաղորդակցություն իրականացնելիս մարդկանց անձնական տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի մշակման աշխատանքներ:

ՄԱԿ-ի նման բանաձևի մշակման աշխատանքները մեկնարկել են Միացյալ Նահանգների կողմից օտարերկրյա պետությունների ղեկավարների և քաղաքացիների էլեկտրոնային հաղորդակցության գաղտնալսման մասին վերջերս հրապարակված մի քանի բացահայտումներից հետո:

Էլեկտրոնային հաղորդակցություն իրականացնելիս մարդկանց անձնական տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևը պարտավորեցնող չի լինի, սակայն համարվում է ԱՄՆ-ի կողմից իրականացվող լրտեսական գործողությունների մասին հաղորդումներով հրահրված վրդովմունքի արտահայտման ևս մեկ միջոց:

Գերմանիայի իշխանությունների համաձայն, այս երկրի հետախուզական գործակալությունների ղեկավարները շուտով կայցելեն Միացյալ Նահանգներ՝ ԱՄՆ-ի Սպիտակ տան և Ազգային անվտանգության գործակալության պաշտոնյաների հետ հանդիպումներ անցկացնելու նպատակով:

Եվրոպական Միության օրենսդիրները, բացի այդ, հայտնել են ԱՄՆ-ի պաշտոնյաների հետ լրտեսական գործողությունների իրականացման մեղադրանքների հարցով մոտալուտ հանդիպում անցկացնելու մասին:

Գերմանիայի լրատվամիջոցները նախօրեին հաղորդել էին, որ երկրի կանցլեր Անգելա Մերքելի հեռախոսազանգերի գաղտնալսումը, որի իրականացման մեջ մեղադրվում է Միացյալ Նահանգները, կարող էր իրականացվել Բեռլինում Գերմանիայի կանցլերի նստավայրից մեկ կիլոմետր պակաս հեռավորության վրա գտնվող Միացյալ Նահանգների դեսպանատնից:
XS
SM
MD
LG