Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությունը չորեքշաբթի օրը հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ազգային անվտանգության և հակաահաբեկչական գծով խորհրդականի հետ, որը նվիրված կլինի ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների կողմից Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելի բջջային հեռախոսի գաղտնալսումների մասին հաղորդագրությունների քննարկման:
Կանցլեր Մերքելը ցանկանում է, որ Վաշինգտոնը մինչև այս տարվա վերջ «լրտեսական գործողությունների հրաժարման ամսին» համաձայնագիր կնքի Բեռլինի և Փարիզի հետ և դադարեցնի նրանց նկատմամբ լրտեսական բոլոր տեսակի գործողությունները:
«Կարող եմ հաստատել, որ կանցլերի աշխատակազմի բարձրաստիճան երկու օգնական ժամանել են Վաշինգտոն՝ այսօր կայանալիք բանակցություններին մասնակցելու համար: Ինչպես տեսնում եք, Միացյալ Նահանգների մեր գործընկերների հետ մենք հետախուզական և քաղաքական մակարդակի քննարկումների գործընթաց ենք մեկնարկել, և այս գործընթացի շրջանակներում իրականացվող հետաքննության համար ավելի շատ ժամանակ կպահանջվի», - ասել է Գերմանիայի կանցլեր Մերքելի խոսնակ Շտեֆեն Զայբերթը:
«Բանակցությունների նպատակը վստահության համար նոր հիմքերի ստեղծումն է», - ասել է Գերմանիայի կանցլերի խոսնակը:
ԱՄՆ-ի Սպիտակ տունը չի հերքել ԱՄՆ-ի ԱԱԳ-ի կողմից Անգելա Մերքելի հեռախոսազանգերի գաղտնալսման մասին հաղորդագրությունները, սակայն նշել է, որ ներկայում հետախուզական նման գործողություններ չեն իրականացվում:
Այս ընթացքում շարունակվում է Եվրոպական Խորհրդարանի քաղաքացիական ազատությունների հանձնաժողովի անդամների այցը Վաշինգտոն, որի ընթացքում հանձնաժողովի անդամները հանդիպում կունենան ԱՄՆ-ի ԱԱԳ-ի Եվրոպական հարցերով մասնագետի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվի գաղտնալսումների հետ կապված սկանդալի ազդեցությունը Եվրամիության քաղաքացիների վրա:
ԱՄՆ-ի անվտանգության ազգային գործակալության ղեկավար, բանակի գեներալ Քեյթ Ալեքսանդերը, չնայած Եվրոպայում առաջացած զայրույթի, Միացյալ Նահանգների Կոնգրեսում նախօրեին անցկացված լսումների ընթացքում պաշտպանել էր ԱՄՆ-ի կողմից իրականացվող հետախուզական ծրագրերը:
ԱԱԳ-ի ղեկավարի համաձայն, միլիոնավոր եվրոպացիների հեռախոսազանգերի մասին տվյալներ հավաքելու մասին հաղորդագրությունները «ընդհանրապես չեն համապատասխանում իրականության»:
Հանդես գալով ԱՄՆ-ի Կոնգրեսի հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի առջև՝ գեներալ Քեյթ Ալեքսանդրը տեղեկացրել էր, որ Եվրոպական պետությունների հետախուզական ծառայությունները կիսել են այս տեղեկություններն ԱԱԳ-ի հետ: Նրա համաձայն, ստացված տեղեկություններն օգտագործվել էին այլ պետություններում իրականացվող առաքելություններում մասնակցող ԱՄՆ-ի և եվրոպական պետությունների զինծառայողների, ինչպես նաև այս պետությունների քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով: