Մատչելի հղումներ

Գերմանիայի արտգործնախարարը 24 ժամ է հատկացրել՝ Ուկրաինայում ԵԱՀԿ-ի դիտորդների մանդատը համաձայնեցնելու համար


Գերմանիայի արտգտործնախարար Շտայնմայերը
Գերմանիայի արտգտործնախարար Շտայնմայերը

Այս մասին Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը չորեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն ինքը տեղեկացրել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին, որ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության՝ ԵԱՀԿ-ի դիտորդների մանդատն Ուկրաինայում պետք է համաձայնեցվի 24 ժամվա ընթացքում:

Շտայնմայերը տեղեկացրել է մամուլի ներկայացուցիչներին Ռուսաստանի արտգործնախարարի և ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ և արտգործնախարար Դիդյե Բուրքհալտերի հետ անցկացված բանակցությունների մասին, որոնց արդյունքում կողմերը կարողացել են հաղթահարել ԵԱՀԿ-ի առաքելության անձնակազմի քանակության շուրջ եղած տարաձայնությունները:

Գերմանիայի արտգործնախարարը սակայն ասել է, որ այն հարցը, թե որտեղ են ուղարկվելու ԵԱՀԿ-ի դիտորդները, դեռևս բաց է մնում:

«Դիտորդների առաքելությունն անհրաժեշտ է արդեն հիմա, և այսօր իմ մասնակցությամբ անցկացված բանակցությունների ընթացքում ես ասել եմ, որ համաձայնությունը պետք է մշակվի արդեն գալիք 24 ժամվա ընթացքում», - մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գերմանիայի արտգործնախարար Շտայնմայերը:
XS
SM
MD
LG