Աֆղանստանի հարավային մասում ինքնասպան ահաբեկչի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է այդ երկրում ծառայություն անցնող Վրաստանի յոթ զինծառայող:
Հելմանդ նահանգում գտնվող ռազմակայանի մոտակայքում իրականացված հարձակման համար պատասխանատվություն են ստանձնել թալիբները:
Պաշտոնյաների համաձայն, այս հարձակման հետևանքով Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին մասնակցող Վրաստանի զինծառայողների շրջանում զոհերի թիվը հասել է 30-ի:
Աֆղանստանի Հելմանդ նահանգի մեկ այլ ռազմակայանի մոտակայքում անցյալ ամիս զոհվել էր Վրաստանի երեք զինծառայող:
Աֆղանստանում ծառայություն է անցնում Վրաստանի ավելի քան 1500 զինծառայող, ինչը ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրի կողմից Աֆղանստան ուղարկված ամենամեծ զորախումբն է: