Մատչելի հղումներ

Վրաստանի նախկին ՊՆ-ը ձերբակալվել է Ֆրանսիայում


Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլի
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլի

Կեզարիշվիլին զբաղեցնում էր Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ընթացքում

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլին ձերբակալվել է Ֆրանսիայում:

Այս մասին, ըստ հաղորդագրությունների, հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարության խոսնակ Նինո Գիորգիբանին:

Կեզարիշվիլին զբաղեցնում էր Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ընթացքում: Թբիլիսիի դատարանն այս տարվա փետրվարին Կեզերաշվիլիին հեռակա կարգով ձերբակալելու կարգադրություն էր արձակել՝ կաշառակերության մեղադրանքներով, որից հետո նրա հետախուզությամբ զբաղվել է Ինտերպոլը:

Վրաստանում «Վրացական երազանք» կուսակցության կողմից անցյալ տարվա հոկտեմբերին հաղթական տանելուց հետո քրեական գործեր են հարուցվել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի գլխավորած «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ, նախկինում պետական պաշտոններ զբաղեցրած անձանց դեմ:

Վրաստանի ներկայիս վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» կուսակցությունը սակայն հերքում է քաղաքական հողի վրա հետապնդումներ իրականացնելու մասին «Միասնական ազգային շարժում» կուսակցության մեղադրանքները՝ «արդարության վերականգնում» անվանելով իր գործողությունները:
XS
SM
MD
LG