Մատչելի հղումներ

Վրաստանում Ստալինի թանգարանը փոխելու է ուղղվածությունը


Իոսիֆ Ստալինի ծննդավայր Գորի քաղաքում գտնվող իր անվան թանգարանը փոխելու է ուղղվածությունը՝ կենտրոնանալով խորհրդային բռնապետի կառավարման օրոք իրականացված ոճրագործությունների մասին տեղեկությունների ներկայացման վրա:

Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարը երկուշաբթի օրը նշել է, որ Գորի քաղաքում գտնվող թանգարանը «անհամատեղելի է ժամանակակից Վրաստանի հետ»:

Թանգարանը հիմնադրվել է 1937 թվականին՝ ներառելով այն տնակը, որտեղ 1878 թվականին ծնվել է հետագայում «Ստալին» մականունն ընդունած Իոսիֆ Ջուղաշվիլին:

Ստալինին մեղադրում են մահապատժի միջոցով և «Գուլագ» հարկադրական աշխատանքի ճամբարներում հարյուր հազարավոր մարդկանց ոչնչացնելու մեջ:

XS
SM
MD
LG