Մատչելի հղումներ

Միջազգային դատարանը հրաժարվել է Վրաստանի և Ռուսաստանի միջև վեճը քննել

Afghan President Hamid Karzai gives an oath to members of the new parliament in Kabul, January 26, 2011. Karzai opened parliament on Wednesday, ending a standoff with lawmakers, but setting the stage for a longer battle against an assembly he has long ig

Արդարադատության միջազգային դատարանը հրաժարվել է քննել Վրաստանի կողմից Ռուսաստանի դեմ ներկայացրած գործը, որտեղ Ռուսաստանը մեղադրվում է էթնիկական զտումներ իրականացնելու մեջ։

Դատարանն ուրբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի այն չունի գործի վերաբերյալ որոշում ընդունելու իրավասություն, քանի որ Ռուսաստանն ու Վրաստանը դատարան դիմելուց առաջ չեն փորձել վեճի լուծմանն ուղղված բանակցություններ անցկացնել։

Ռուսաստանի դեմ Վրաստանի կողմից ներկայացված գործի հիմքում ընկած է Վրաստանից անկախություն ձեռք բերել ցանկացող երկու մարզերի շուրջ վեճը, որը 2008 թվականին հանգեցրել էր պետությունների միջև հնգօրյա պատերազմի։ Վրաստանի համաձայն, զինադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո այն դուրս է բերել իր զորքերը, մինչդեռ Ռուսաստանն ու «անջատողականների» զինված ջոկատները շարունակել են գործել այս տարածաշրջանում։

Վրաստանը մեղադրել է Ռուսաստանին Հարավային Օսիայում և Աբխազիայում ազգությամբ վրացի քաղաքացիական հարյուրավոր անձանց սպանությունների, գույքի մեծածավալ ոչնչացման, ինչպես նաև էթնիկ վրացի բնակչության զանգվածային տեղահանում իրականացնելու մեջ։

XS
SM
MD
LG