Մատչելի հղումներ

Վրաստանում անցկացվում են նախագահական ընտրություններ


Վրաստանում այսօր անցկացվում են նախագահական ընտրություններ, որոնք ավարտի են հասցնում երկրի ներկայիս նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի 10-ամյա պաշտոնավարությունը

Վրաստանում այսօր անցկացվում են նախագահական ընտրություններ, որոնք ավարտի են հասցնում երկրի ներկայիս նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի 10-ամյա պաշտոնավարությունը:

Նախագահի պաշտոնը զբաղեցնելու պայքարում մասնակցում է 23 թեկնածու, սակայն շատերի կարծիքով այս ընտրությունների ընթացքում նախագահի պաշտոնը զբաղեցնելու ամենամեծ հավանականությունն ունի Գիորգի Մարգվելաշվիլին, որին սատարում է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

Նախագահ Սահակաշվիլին որպես այս պաշտոնում իր ժառանգորդ ցանկանում է տեսնել իր աջակցությունը վայելող թեկնածու Դավիթ Բաքրաձեին:

Վրաստանի նախագահի ընտրություններում իր թեկնածությունը դրած Նինո Բուրջանաձեն եղել է Միխեիլ Սահակաշվիլիին իշխանության գլուխ կանգնեցրած՝ այսպես կոչված «Վարդերի հեղափոխության» մասնակիցներից մեկը:

Վրաստանի սահմանադրությամբ նախագահ Սահակաշվիլին, որն իշխանության գլուխ է կանգնել 2004 թվականին, չի կարող զբաղեցնել այս պաշտոնը երրորդ անգամ:

Արևմուտքի ջատագով Սահակաշվլիի պաշտոնավարման ընթացքում երկրում տեղի են ունեցել դրական փոփոխություններ, ինչպիսիք են տնտեսական բարեփոխումներն ու կաշառակերության դեմ պայքարը:

Նախագահ Սահակաշվիլիի կողմից երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ սակայն տեղի էր ունեցել նաև վրաց-ռուսական կարճատև պատերազմը: Սահակաշվիլիին մեղադրում են նաև մարդու իրավունքների խախտումների իրականացման մեջ:
XS
SM
MD
LG