Պատկերացրեք հինգ հսկայական արկղ, որոնք երեսուն միլիոն լիտր ջուր և ջրային կյանք են պարունակում: Դա է Ջորջիա նահանգի ակվարիումի առանձնահատկությունը, որը նաև աշխարհի ամենամեծ ակվարիումն է:
Արտաքինից ալիքների միջով անցնող հսկայական նավի տեսք ունեցող Ջորջիայի ակվարիումը 54 հազար քառակուսի մետր տարածքով, հինգ հսկայական պատկերասրահներով, 60 ցուցահանդեսներով և հազար քառակուսի մետր թափանցիկ ջրի տարաներով հաստատություն է:
Ակվարիումն ունի 30 մետրանոց թունել, իսկ դրա վրա՝ ավելի քան 3 միլիոն լիտր ծովի ջուր: Այստեղ ջրի պահպանումը թիվ երկրորդ առաջնայնությունն է կենդանիներից հետո:
Ակվարիումում առկա ամբողջ ջուրն անընդհատ վերաօգտագործվում է, ուստի ջրի վատնում տեղի չի ունենում: Այդ գործընթացը թանկ է, սակայն ջուրը նաև թանկարժեք պաշար է, ուստի փորձում են վերամշակել այդ ջրի ամբողջ ծավալը, և հնարավորության դեպքում օգտագործվում է նաև թարմ ջուրը, անձրևի ջուրը:
Կենդանիների խնամքի և հյուրերին սպասարկելու համար օգտագործվող ջրի սպառումը համեմատելի է Ատլանտայի կենտրոնի շատ հյուրանոցների ջրի սպառման ծավալի հետ: Տարբերությունն այն է, որ ակվարիումի բոլոր ցուցասրահները փակ համակարգեր են, որտեղ ջուրը զտվում է, մաքրվում ըստ պահանջի և վերադարձվում ցուցասրահ:
Վերջին երկու տարիներին Ջորջիայում երաշտ է եղել, պահուստներում ջրի մակարդակը նվազել է, և բոլորը սկսել են անհապաղ միջոցներ ձեռնարկել: Ի վերջո ամենքը կրճատեցել են ջրի սպառումը:
Հաստատությունը վերամշակում և վերաօգտագործում է այնքան ջուր, որքան հնարավոր է: Ակվարիումն օգտագործում է նույնիսկ զովացնող համակարգի ցողը՝ այդպիսով խնայելով տարեկան ավելի քան 5 միլիոն լիտր ջուր:
«Մենք օգտագործում ենք ջուրը բույսերը ջրելու և այլ նպատակներով, այստեղ ջուրը արժեքավոր բնական հարստություն է, և մենք գտել ենք այն պահպանելու լավ եղանակներ», - ասում է ակվարիումի ներկայացուցիչ Բրյուս Կարլսոնը:
Այժմ զուգարաններում, հանդերձարաններում և խոհանոցում տեղադրվում են փոքր հոսքով ծորակներ: Քանի որ ջրի խնդիրը համաշխարհային է, ակվարիումում փորձում են ընդլայնել այցելուների տեղեկացվածությունը ջրի պահպանման հարցում:
Այս ակվարիումում անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում՝ երաշխավորելու յուրաքանչյուրիս մասնակցությունը:
«Օվկանիոսից և քաղցրահամ ջրից ավելի ձկների ավելի մեծ տեսականի ենք հանում, որպեսզի նրանք կարողանան արագ զարգանալ, և երկրում այլ ակվարիումների հետ մասնակցում ենք այսպես կոչված «ծովամթերքի իմացության» ծրագրին՝ այսինքն, ձուկ որսալ այնպես, որ ձկները կարողանան բազմանալ առնվազն այնքան արագ, որքան դրանք հանվում են ջրից», - ասում է Կարլսոնը:
Կրթական փորձից բացի ակվարիումը նորարարական մոտեցում է ցուցաբերում դպրոցական երեխաների և ուսուցիչների համար: Տեսարանների այցի ժամանակ հյուրերին թույլատրվում է տեսնել, հայտնաբերել և սովորել, թե ինչպես են ստեղծվում աղի ջուրը, և ինչպես է գործում զանգվածային զտման համակարգը:
Բոլոր ակվարիումները գրեթե նույն եղանակով են գործում: Ուսումնասիրում ենք օգտագործվող բոլոր պաշարները, վերամշակում այն ամենը, ինչ հնարավոր է՝ մարտկոցներ, բջջային հեռախոսներ, թուղթ, համակարգչային սարքեր: Ակվարիումները, ըստ Ջորջիա նահանգի ակվարիումի ներկայացուցչի, պարտավոր են օգնել մարդկանց սովորելու, թե ինչպես բարելավել իրավիճակը:
Ջորջիայի ակվարիումի ջրի պահպանման շուրջ ուսուցման նախաձեռնության հիմնական նպատակը այցելուներին սովորեցնելն է, որ բոլորս և ամենուր կարող ենք փորձել պահպանել ջուրը: