Մատչելի հղումներ

Ջորջ Բուշը չի կարծում, թե պետք է զղչա Իրաքում պատերազմ սկսելու համար


Ջորջ Բուշը չի կարծում, թե պետք է զղչա Իրաքում պատերազմ սկսելու համար
Ջորջ Բուշը չի կարծում, թե պետք է զղչա Իրաքում պատերազմ սկսելու համար

ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերն ասում է, թե իրեն մինչև հիմա «տանջում է» այն միտքը, որ Իրաքում զանգվածային ոչնչացման զենք չի հայտնաբերվել:

Իրաքում զանգվածային ոչնչացման զենքի առկայության կասկածների հիման վրա ԱՄՆ-ը 2003 թվականին սկսեց պատերազմ ընդդեմ Իրաքի, որի արդյունքում տապալվեց բռնապետ Սադամ Հուսեյնի վարչակարգը:

Իրաքի պատերազմն ու Բուշի նախագահության ընթացքում հանդիպած վիճահարույց այլ խնդիրներ քննարկվում են նրա «Վճռորոշ պահեր» (“Decision Points”) գրքում, որը լույս է տեսել ԱՄՆ-ում երեքշաբթի օրը:

Գիրքը գովազդելու նպատակով «Էն Բի Սի» ընկերությանը տված հարցազրույցում նախկին նախագահն ասել է, թե Իրաք կատարած ներխուժման մասին ընդունված որոշումը ճիշտ էր, և ինքը չի կարծում, որ դրա համար պետք է ներողություն խնդրի:

Նախկին նախագահը, այնուամենայնիվ, ընդունել է, որ իր պաշտոնավարության ընթացքում մի շարք սխալներ են թույլ տրվել, որոնցից է` ոչ պատշաճ արձագանքը 2005 թվականին Լուիզիանա նահանգի Նոր Օրլեան քաղաքն ավերած «Քաթրինա» փոթորկին:

XS
SM
MD
LG