Մատչելի հղումներ

«Գազպրոմ»-ը նախազգուշացրել է Թուրքիային` Ադրբեջանի հետ գազամուղի գործարք կնքելու կապակցությամբ


«Գազպրոմ»-ը ուշադիր հետևում է Ադրբեդջանում տեղի ունեցող զարգացումներին

«Գազպրոմ»-ն ուրբաթ օրը նախազգուշացնող ազդանշան է ուղարկել Թուրքիային` Ռուաստանի բնական գազի խոշորագույն երկրորդ սպառողին, վերջինիս կողմից դեպի Եվրոպա բնական գազի տեղափոխման տրանսանատոլյան գազամուղի վերաբերյալ Ադրբեջանի հետ գործարք կնքելու կապակցությամբ:

«Ռոյթերս» գործակալության վկայությամբ, «Գազպրոմ» ընկերությունը հայտնել է, որ Իրանից դեպի Թուրքիա տանող խողովակաշարում իրականացված պայթյունի պատճառով, որը խարխլել է Իրանից դեպի Թուրքիա գազի առաքումը, Թուրքիան դիմել էր Ռուսաստանին` գազի մատակարարման ծավալներն ավելացնելու խնդրանքով:

«Գազպրոմ»-ի խոսնակ Սերգեյ Կուպրիյանովն ընկերության կողմից տարածված էլեկտրոնային հաղորդագրության մեջ սակայն նշել է, որ «եթե տրանսանատոլյան խողովակաշարի շինարարությունն ավարտվի 2018 թվականին` ըստ ծրագրածի, ապա Թուրքիան դրանից հետո կարող է դիմել Բաքվի օգնության»:

Թուրքիան և Ադրբեջանը հինգշաբթի օրը ստորագրել են Տրանսանատոլյան բնական գազի խողովակաշարի նախագիծը (TANAP) մեկնարկելու մասին միջկառավարական համաձայնագիր, որով նախատեսվում է Ադրբեջանում հանքահանված բնական գազը Թուրքիայի տարածքով տեղափոխել դեպի Երվոպա:

«Գազպրոմ»-ը ուշադիր հետևում է Ադրբեդջանում տեղի ունեցող զարգացումներին, քանի որ Ադրբեդջանի բնական գազի հանքավայները Ռուսաստանի տարածքից դուրս գտնվող բնական գազի ամենազարգացած հանքավայրերն են, որոնք խողովակաշարերով հնարավոր է տեղափոխել Եվրոպական Միություն:

Ըստ «Ռոյթերս»-ի, Մոսկվան ցանականում է իր ազդեցության տակ պահել Ադրբեջանը, որպեսզի իրեն հասանելի լինեն այդ երկրում առկա բնական գազի հարուստ պաշարները, որոնց պատճառով Ռուսաստանի և Եվրոպայի միջև մրցակցություն է ծավալվել:
XS
SM
MD
LG