Մատչելի հղումներ

Եվս 1 նավ դեպի Գազայի գոտի


Իռլանդական նավը շարունակում է իր ընթացքը դեպի Գազայի գոտի

Թուրքիան սպառնում է նվազագույնի հասցնել հարաբերություններն Իսրայելի հետ, նախորդ շաբաթվա հումանիտար օգնությամբ բեռնված Գազայի գոտի տարվող նավերի վրա հարձակման արդյունքում:

Ուրբաթ օրը, այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխարտգործնախարար Բուլենթ Արինիցը` նկատի ունենալով Իսրայելի հետ այժմ առկա ռազմական և տնտեսական կապերը: Պաշտոնական Անկարան հայտարարել է նաև, որ չի բացառում Իսրայելի դեմ միջազգային քրեական դատարանում գործ սկսելու հավանականությունը:

Հիշեցնենք, որ պաղեստինամետ 9 ակտիվիստ էր զոհվել Իսրայելի կողմից իրականացված ծովային հարձակման արդյունքում: Եվս մի քանի տասնյակ վիրավորներ, որ ձերբակալվել էին իսրայելցիների կողմից տեղափոխվել են Թուրքիա վերջին մի քանի օրերի ընթացքում:

Առաջիկա օրերի ընթացքում հումանիտար օգնությամբ բեռնված 1 նավ շարունակում է ընթանալ դեպի Գազայի գոտի` նոր մարտահրավեր նետելով իսրայելյան կողմին: Վերջինս հայտարարել է, որ թույլ չի տալու նաև իռլանդական այս նավի մուտքը Գազայի գոտի:

XS
SM
MD
LG