Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը, խոսելով Գազայի գոտու պաղեստինցիներին ծովային փոխադրումների միջոցով հատկացվող մարդասիրական օգնության վերաբերյալ, նշել է, թե այս կերպ վտանգվում է Իսրայելի ինքնիշխանությունը:
Մայիսի 28-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Լիբերմանն ասել է, թե մարդասիրական ճգնաժամ Գազայի գոտում չկա և որ Իսրայելը չի հանդուրժի իր ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունները:
Գազային տրամադրվող մարդասիրական օգնության ծավալները հասնում են շուրջ 10.000 տոննայի: Այս կերպ պաղեստինցիները նպատակ ունեն ելք գտնել Իսրայելի կողմից իրականացվող շրջափակումից:
Իսրայելը հայտարարել է, որ թույլ չի տալու, օգնությունը հասնի Գազայի ափ, քանի որ պաշտոնական Երուսաղեմի խոսքերով, եթե գործընթացի կազմակերպիչների իրական նպատակն է Գազային օգնելը, ապա նրանք դա կարող էին անել Իսրայելի կամ Եգիպտոսի տարածքով: