Մատչելի հղումներ

Գեյթս. «Ամերիկացիները հոգնել են Աֆղանստանում արդեն մեկ տասնամյակ շարունակվող պատերազմից»


Գեյթս. «Ամերիկացիները հոգնել են Աֆղանստանում արդեն մեկ տասնամյակ շարունակվող պատերազմից»

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերթ Գեյթսը հաստատել է Աֆղանստանում շարունակվող պատերազմի վերաբերյալ Միացյալ Նահանգների ժողովրդի մտահոգությունները, կրկնելով այն խոսքերը, թե ԱՄՆ-ը «հոգնել է արդեն մեկ տասնամյակ շարունակվող պատերազմից»։

Այս հայտարարությամբ Գեյթսը հանդես է եկել Վաշինգտոնում երեքշաբթի օրը՝ Աֆղանստանից ամերիկյան ուժերը դուրս բերելու շուրջ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ծրագրի հրապարակումից մեկ օր առաջ։

Պաշտպանության նախարարն ասել է, որ նախագահն իր ծրագրում պետք է հաշվի առնի կայունությունն իր երկրում, Կոնգրեսի և ամերիկացիների մտահոգությունները, ինչպես նաև Աֆղանստանում տիրող իրավիճակը։

ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի համաձայն, նախագահը կներկայացնի ինչպես Աֆղանստանից 100 հազար զինծառայողների հուլիսին մեկնարկող դուրսբերման, այնպես էլ մինչև 2014 թվականը Աֆղանստանի ուժերին երկրի անվտանգությունը վերահսկելու խնդիրը փոխանցելու վերաբերյալ ծրագրերը։

Գեյթսն իր ելույթով հանդես է եկել ԱՄՆ-ի արտգործնախարարությունում, որտեղից արտգործնախարար Հիլարի Քլինթընի հետ միասին ուղևորվել է Սպիտակ տուն՝ նախագահ Օբամայի հետ Աֆղանստանի շուրջ քննարկումներ անցկացնելու համար։

XS
SM
MD
LG