Մատչելի հղումներ

Ճապոնացի լրագրողների առաջին մուտքը Ֆուկուշիմայի ատոմակայան


Ճապոնացի լրագրողների առաջին մուտքը Ֆուկուշիմայի ատոմակայան

Ճապոնիայի պաշտոնատար անձինք, առաջին անգամը լինելով, Ֆուկուշիմայի ատոմակայան իրենց հետ թույլ տվեցին մտնել մի խումբ լրագրողների, ցույց տալու համար, թե ինչպես է այստեղ մարտի 11-ի երկրաշարժից ու ցունամիից հետո իրադրությունը կայունացել։
Լրագրողներն այստեղ տեսել են ուժգին ալիքների հետեւանքով շուռ եկած ծանր բեռնատարներ, փլուզված ռեակտորի մասեր։

Այս տարածք մուտք գործելու համար բոլորը պարտավոր են կրել ամբողջ մարմինը ծածկող պաշտպանիչ հագուստներ, որից հետո՝ ենթարկվել ճառագայթահարման հատուկ ստուգման։


Ճապոնիայի կառավարությունը եւ Tokyo Electric Power ընկերությունը հայտարարել են, թե ընթանում են ՝՝սառը փակման՛՛ աշխատանքները, որի արդյունքում սառեցվում է ռեակտորը եւ դառնում վերահսկելի։


##

XS
SM
MD
LG