Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի գլխավորած Սոցիալիստական կուսակցությունն ու կուսակցության դաշնակիցները կարող են զգալի մեծամասնություն նվաճեն երկրի խորհրդարանում կիրակի օրը երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով:
Խորհրդարանական ընտրություններում մասնակցած ընտրողների ձայների հաշվառման պաշտոնական տվյալների համաձայն, 577 տեղ ունեցող Ֆրանսիայի Ազգային ժողովում ձախակողմյան կուսակցությունները կարող են զբաղեցնել տեղերի 46 տոկոսը:
Երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունը ստացել է ձայների մոտ 34, իսկ աջակողմյան «Ազգային ճակատ»-ը՝ ընտրողների ձայների ավելի քան 13 տոկոսը:
Ֆրանսիայի Ազգային ժողովի վերջնական կազմը կորոշվի գալիք կիրակի օրը կայանալիք ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով: