Մատչելի հղումներ

Ֆրանսիայի նախագահը չհայտարարված այցով ժամանել է Աֆղանստան


Աֆղանստան չհայտարարված այցով ժամանած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ասել է, որ այս երկրից Ֆրանսիայի զորամիավորումների դուրսբերումն կիրականացվի Աֆղանստանի իշխանությունների և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ սերտ համակարգմամբ:

Ֆրանսիայի նախագահն այս հայտարարությամբ հանդես է եկել Աֆղանստանի Կապիսա արևելյան նահանգի Նիջրաբ շրջանում տեղակայված Ֆրանսիայի զինծառայողների հետ ուրբաթ օրն անցկացված հանդիպման ընթացքում:

Ֆրանսուա Օլանդը Քաբուլ է ժամանել ուրբաթ վաղ առավոտյան՝ Ֆրանսիայի արտգործնախարար Լորեն Ֆաբիուսի և պաշտպանության նախարար Ժան–Իվ լե Դրիանի ուղեկցությամբ:

Ֆրանսիայի նորընտիր նախագահը Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ կքննարկի Ֆրանսիայի զինված ստորաբաժանումների 3,3 հազար զինծառայողի երկրից վաղ դուրսբերման ծրագրերը քննարկելու նպատակով:

Ֆրանսուա Օլանդը նախկինում ասել է, որ նախատեսում է Աֆղանստանում ծառայություն անցնող Ֆրանսիայի զինծառայողների դուրսբերումն ավարտել մինչև այս տարվա վերջ՝ նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից զորքերի դուրսբերումը հաջորդ տարի իրականացնելու փոխարեն:

Աֆղանստանում գտնվող օտարերկրյա բոլոր զինծառայողների դուրսբերումը ծրագրավորված է ավարտել մինչև 2014 թվականի ավարտը:

XS
SM
MD
LG