Մատչելի հղումներ

«Ֆրիդոմ Հաուս»-ը` Հայաստանում տիրող իրավիճակի շուրջ


Armenia Protest
Armenia Protest

Հարցազրույց «Ֆրիդոմ Հաուզ» կազմակերպության ներկայացուցիչ Էլեն Աղեկյանի հետ՝ Հայաստանում տիրող իրավիճակի շուրջ

  • Էլեն, ինչ եք կարծում Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ
  • Մենք վերջին մի քանի օրերի ընթացքում ականատես եղանք հայ քաղաքացիական հասարակության նախաձեռնությունն է իրացնելու իրենց իրավունքները՝ կառավարությունից պահանջելով արձագանքել իրենց մտահոգություններին ու հոգսերի շուրջ: Իբրև կազմակերպություն մեզ անհանգստացնում է այն գործողությունների կրկնվելը, որոնք իշխանությունները հարուցում են ազատ հավաքների իրավունքի իրացման դեմ և անվտանգության ուժերի կիրառումը խաղաղ ցուցարարների դեմ: Մենք շատ մտահոգիչ ենք համարում այն, որ 250 մարդ է ձերբակալվել՝ խաղաղ ցույցը ցրելու արդյունքում, երբ մարդիկ իրացնում են իրենց ժողովրդավարական հիմնարար իրավունքը:
  • Ինչ կասեք լրագրողների նկատմամբ ոստիկանության մոտեցման վերաբերյալ:
  • Դա ամենամտահոգիչ երևույթներից մեկն է: Հայաստանի պարագայում, երբ ոստիկանությունը, քաղաքական գործիչները ու անվտանգության ուժերը ուղղակի արհամարում են լրատվամիջոցի կարգավիճակը: Սա ոչ միայն անհարգալից վերաբերմունքի դրսևորումներ ունի, այլև երբեմն վերածվում է բռնությունների ընդդեմ լրագրողների, ինչը խիստ մտահոգիչ է:
  • Եթե համեմատենք ամերիկյան ոստիկանության գործողությունները Ֆերգյուսոնում և Հայաստանի ոստիկանության մոտեցումները, ինչ ընդհանուր և տարբերակիչ եզրեր կան:
  • Կարծում եմ մենք բավականին վատ ենք վերաբերվում Ֆերգյուսոնում լինի, թե՝ այլ վայրում, լրագրողների նկատմամբ բռնությունների կիրառմանը: Թեև դժվար է համեմատել այս երկու դեպքերը ու ոստիկանությունները, սակայն ակնհայտ է, որ Հայաստանի պարագայում ականատես ենք համակարգային բնույթի խնդրի առկայությանը, այն է բռնության շարունակական ու պարբերաբար կիրառմանը և լրագրողների նկատմամբ անհարգալից վերաբերմունքին: Երկու դեպքում էլ խնդիրները աղաղակող են, սակայն Հայաստանի պարագայում իրավունքի խախտումները պետական կառույցների համար սովորական է ու ընդունելի:
  • Ինչ կասեք արդարադատության իրականացման առումով մարդկանց ձերբակալությունների մասին, ոչ ոք չի մտահոգվում ինչու առանց իրավական պատճառաբանության բռնեցին, ինչու առանց բացատրության բաց թողեցին, եթե նրանք ձերբակալված էին.
  • Կարծես ոստիկանությունը օգտագործում է ձերբակալությունները հետապնդումներ իրականացնելու նպատակով, ինչպես նաև դա գործիք է վախեցնելու մարդկանց և արգելակելու իրականացնելու իրենց այնպիսի իրավունքը, ինչպիսին է ազատ հավաքների իրավունքը: Սա հայկական արդարադատության համակարգի թերի լինելու նախանշաններից է, որը ցուցանում է, այդ համակարգի ոչ լիարժեք անկախ ու անարդյունավետ լինելու հանգամանքը
  • Շնորհակալություն հարցազրույցի համար
XS
SM
MD
LG