Մատչելի հղումներ

Դիվանագիտական լարվածություն՝ Ֆրանսիայի և Թուրքիայի միջև հարաբերություններում


Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլու (արխիվային լուսանկար)

Թուրքիայի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերություններում ձևավորվում է նոր ճգնաժամ՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից Հայաստան կատարված այցի ընթացքում Թուրքիային արված կոչի պատճառով:

«Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն հոկտեմբերի 8-ին կայցելի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն՝ ներկայացնելու Անկարայի բողոքը Սարկոզիի կողմից արված հայտարարության դեմ:

Հայաստան հոկտեմբերի 6-ին այցելած Սարկոզին հորդորել է Թուրքիային «վերանայել իր պատմությունը» և որպես ցեղասպանություն որակել Օսմանյան կայսրության վերջին օրերին տեղի ունեցած ջարդերը:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հրահանգել է Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Բուրջուօղլուին խիստ ձևակերպված հայտարարությամբ արտահայտել Անկարայի դիրքորոշումը:

Բացի դիվանագիտական բողոքից, Թուրքիայի կառավարության բարձրաստիճան անդամները քննադատել են Սարկոզիի դիրքորոշումը և հորդորել Ֆրանսիային, ուրիշներին դաս տալուց առաջ, հաշվի առնել իր իսկ գաղութային անցյալը:

Դավութօղլուն ասել է, թե «նրանք, ովքեր ունակ չեն հիշելու դարեր շարունակ իրականացված իրենց իսկ գաղութային անցյալը, օտարերկրացիներին որպես երկրորդ դասի մարդկանց վերաբերվելու պատմությունը, իրավունք չունեն Թուրքիային դասեր տալու կամ պատմությունը վերանայելու կոչերով դիմել:

«Սարկոզիի կողմից արված նման հայտարարությունը համարում եմ քաղաքական օպորտունիզմ, որը, ցավոք, նկատվում է Եվրոպայում ընտրությունների ժամանակը մոտենալուն պես», - Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:

XS
SM
MD
LG